Search
Close this search box.

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. էժանացել է նաեւ ռուբլին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 17-ին, կազմել է 405.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.89 դրամ (նվազել է 0.54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.12 դրամ (աճել է 1.79 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.58 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-404 դրամով, վաճառվում է 408-409 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 432-438 դրամով, վաճառվում է 445-449 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.30-4.56 դրամով, վաճառվում է 4.63-4.85 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 404 դրամով, վաճառվում՝ 408 դրամով:

Եվրոն գնվում է 439-440 դրամով, վաճառվում է 446 դրամով:

Ռուբլին գնվում է 4.50-4.53 դրամով, վաճառվում է 4.63-4.65 դրամով:

Please enter a valid URL