Հունվարի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Նոյ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի բակում տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված շինհրապարակում՝ վերամբարձ կռունկի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վերամբարձ կռունկը ապամոնտաժելիս մի քանի մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։