ԵՊՀ-ն պատրաստվում է լայնածավալ պատերազմի՞, թե՞ միջազգային կոռուպցիոն գործարքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը․
Ըստ օպերատիվ տեղեկությունների, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ջերմ հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ Նուայիմիի հետ։ Որպեսզի չխաթարվի հանդիպման ջերմությունը պարեկները համարյա փակել էին Ալեք Մանուկյան փողոցը, իսկ պ-ն Ալիի հայազգի թիկնապահները հսկում էին ԵՊՀ-ն: Սակայն, խնդիրն այլ է` ի՞նչ գործ ունի ԱՄԷ-ի թիվ 1 ուժայինն այսրոպեականի հետ:
Շատ հավանական է, որ ԵՊՀ-ն ցանկանում է միանալ միջազգային կոալիցիային ու լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել ընդդեմ ՀԱՄԱՍ-ի կամ Եմենի հուսիտների և այդ պատճառով այսրոպեական Հ.Հ-ն որոշել է ԵՊՀ-ի գիտխորհրդի դահլիճը, որպես թռիչքուղի, տրամադրել միացյալ ռազմաօդային ուժերի կործանիչներին:
Պետք չէ բացառել նաև իրատեսական մեկ այլ վարկած: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ Պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենը: Ըստ ԵՊՀ-ում շրջանառվող լուրերի, վերջինիս «քավորությամբ», այսրոպեական Հ.Հ-ն և պ-ն Ալին պայմանավորվել են շրջանցել ՌԴ-ի նկատմամբ միջազգային պատժամիջոցները: Եվ, ո՞վ գիտի, միգուցե տեսանելի ապագայում արևմտյան զինամթերքը հայտնվի ռուս-ուկրաինական ռազմաճակատի ռուսական կողմում:
Այլ տրամաբանություն ԵՊՀ-ի այսրոպեական Հ.Հ-ի և ԱՄԷ-ի թիվ 1 ուժային պ-ն Ալիի ջերմ հանդիպման մեջ չկա: