Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը:
Զենքի խմբաքանակը, ըստ նրա, Հայաստան է հասել վերջերս:
Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել է Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:
Օրերս Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրայինի եթերում, պատասխանելով հարցին, թե ռուսական զենքը ստանո՞ւմ է Հայաստանը, որը պատվիրված էր, ասել է՝ «ինչ-որ մասնաբաժնով այո»։