Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Քիչ առաջ ինձ է դիմել քաղաքացի Լ.Գասպարյանը. ժամեր առաջ հայ-վրացական սահմանը Բավրայի անցակետով անցնելիս ենթարկվել է մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի:
Ըստ նրա՝ ընտանիքը մի քանի կգ սննդամթերք է ունեցել մեքենայի մեջ, որի շուրջ սկսվել է վեճ, ընթացքում մաքսատան աշխատակիցները, ըստ Լ.Գ-ի, մոտ 25 հոգով (բացառությամբ հերթափոխի պետից) հարվածել են՝ սկզբում նրա 65-ամյա հորը, ապա եղբորը, հետո իրեն…
Մեքենայում եղել են նաև անչափահաս երեխաներ, Լ.Գ-ն երրորդ կարգի հաշմանդամ է:
Այժմ զբաղված եմ ընտանիքին իրավական աջակցություն ցուցաբերելու գործով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպա՛ն»: