Երեկ՝ փետրվարի 22-ին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Զինծառայողը Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալում ենթարկվել է վիրահատության, այնուհետև տեղափոխվել Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: