Search
Close this search box.

Այս գիշեր Հայաստանում մինչև -13 աստիճան ցուրտ է սպասվում

Հանրապետությունում հունվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը -3-5, վաղը ցերեկը՝ +5+7։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -1+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +3+5,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -2+2,

Լոռիում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +5+9,

Տավուշում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+10,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2+2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +2+7,

Արարատում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +6+8,

Արմավիրում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +5+7,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-9, ցերեկը՝ -1+1,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +8+12,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +3+8։

Please enter a valid URL