Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետի քարտուղարի խոսնակը․
Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:
Այդ թվում՝
Տաշիր պիցցա, Լաբիրինտ, Նովելլա մյուզիք հոլ, Մոնտանա մյուզիք հաուս, Հուկահ լաունջ & Ռումս, և այլ շինություններ, կրպակներ:
Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի: