Արմավիրի մարզի Արմավիր համայնքը նոր ղեկավար ունի:
Այսօր տեղի ունեցած արտահերթ ընտրությանը 23 ձայնով այդ պաշտոնում ընտրվել է համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Վարշամ Սարգսյանը:
Ավագանու նիստում նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հիշեցնենք, Արմավիրի նախկին քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նախորդ շաբաթ Կառավարության որոշմամբ նշանակվեց Արմավիրի մարզպետ:
Նախկին մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվել էր ամսվա սկզբին՝ վարչապետի մարզային այցից հետո: