SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Հովհաննս Ավետիսյանի դիմումի փաստով։
Վերջինս երեկ՝ փետրվարի 22-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ «Էջմիածին» բժշկական կենտրոնի բժիշկների անփութության պատճառով իր նորածին երեխան մահացել է։
Հ. Ավետիսյանը հրավիրվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ նա հայտնլ է, որ հունվարի 28-ին, ժամը 19։00-ի սահմաններում՝ «Էջմիածին» բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է իր որդին՝ սրտի արատով։
3 օր Էջմիածնի ծննդատանը գտնվելու ընթացքում տեղի բժիշկներն իրեն հայտնել են, որ նորածինն ունի սրտի շրջանում առողջական խնդիրներ։ Ինքը իր նորածին երեխային տեղափոխել է Երևան քաղաքի Նորք Մարաշ սրտաբանական հիվանդանոց, որտեղ կատարվել է սրտի վիրահատություն, սակայն կարճ ժամանակ անց նորածինը մահացել է։