Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվում թեյ խմելու մասին էինք խոսում, իրենք էլ՝ Սևանում թեյ խմելու մասին, հայելային է ամեն ինչ

Այն, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ալիևի տարածքային հավակնություններից։

«Չէ՞ որ մենք միշտ ասում էինք՝ սրանք մեր պատմական տարածքներ են, և այլն։ Ալիևը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որ մենք 30 տարվա ընթացքում ստեղծել ենք»,- նկատեց ԱԺ նախագահը։

Հարցին, թե Ալիևն է պնդում, որ «Էրիվանը Ադրբեջան է»՝ Սիմոնյանը արձագանքեց. «Մենք էլ ասել ենք՝ Նախիջևանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է։ Մենք ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմելու, իրենք էլ՝ Սևանում թեյ խմելու մասին։ Ադրբեջանն ամեն ինչ հայելային է անում»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախագահն իր վերջի հարցազրույցում կրկին ՀՀ-ին տարածքային պահանջներ է ներկայացրել՝ պնդելով, թե, իբրև, Երևանն ու Ջերմուկն իրենց պատմական տարածքներն են։

Please enter a valid URL