Search
Close this search box.

Զոհեր և տուժածներ Բաքվում

Բաքվի Բինագադիի շրջանում այսօր կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել այստեղ գործող կահույքի արտադրամասում։

Գործակալությունը նաև հաղորդում է, որ ոչ պաշտոնական աղբյուրների պնդմամբ, պայթյունի հետևանքով մեծաթիվ տուժածներ կան։ Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ միջադեպից անմիջապես հետո դեպքի վայր 15 շտապ օգնության մեքենա է ժամանել:

Please enter a valid URL