«Սյունիքով ճանապարհի բացումը մեզ ոչինչ չի տալու, նաև տնտեսական հաշվարկներ կան, որ ոչինչ չի տալու, հակառակը, երկու ուղղությամբ ճնշումներ են լինելու ՀՀ ինքնիշխան տարածքի, սյունյաց հատվածի վրա, առաջինը՝ տնտեսական ճնշումներ, երկրորդը՝ ժողովրդագրական պատկերի փոփոխություն»,- ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ վառ օրինակը տեսել ենք Խորհրդային միության ժամանակ. «Գալու են, լցվեն նույն մեր հակառակորդները, մեր՝ կեղծ հարևանները, այնուհետև տնտեսական ճնշումներ են լինելու»,- նշել է նա: