Search
Close this search box.

Գյումրիի մաքսատան տարածքում մեքենաների կայանման վճարը կբարձրանա

ԱԺ-ն քննարկում է պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել Հյուսիսային մաքսատանը ավտոմեքենաների կայանման վճարը։

«Ծանրաբեռնված աշխատանքի դեպքում, երբ մեքենաները գտնվում են Գյումրիի մաքսատան տարածքում, դժվարանում է այլ տնտեսվարողների ապրանքների մաքսազերծումը։ Մենք առաջարկում ենք պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնելով՝ ծանրաբեռնվածությունը նվազեցնել, որպեսզի այլ տնտեսվարողներ չունենան ժամանակային և ֆինանսական ռեսուրսների կորուստներ»,- ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ ներմուծված մեքենաները մաքսազերծել 3 օրվա ընթացքում, և այդ ժամանակահատվածի համար մեքենաների կայանման տուրք չի գանձվի, միայն 4-րդ օրվանից՝ օրական 5.000 դրամ։ Բադասյանը նաև ասաց, որ օրենքն ուժի մեջ կմտնի ընդունվելուց 6 ամիս անց։ Ըստ Բադասյանի՝ նախագծի նպատակը ոչ թե մեծ եկամուտներ ստանալն է, այլ մաքսատան ծանրաբեռնվածությունը նվազեցնելը։

Please enter a valid URL