«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հնարավոր է համարում մայիս-հունիս ամիսներին պատերազմի վերսկսումը.
«Որքանո՞վ է հնարավոր 2018-ին պատերազմը. մի քանի ամիս առաջ էլ ասել եմ, որ հատկապես Ռուսաստանի ընտրություններից հետո շատ հնարավոր է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ վերսկսի: Ես նաև ունեի ներքին ինֆորմացիա բարձրաստիճան ռուսներից, որ Ալիևը խոսել է Պուտինի հետ, և նա Ալիևին հանձնարարել էր մինչև ընտրություններ համը չհանել: Եվ երբ լսեցի, որ Ալիևն ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխեց, իմ մեջ կասկածներն այդ հարցում ավելի խորացան: Այսինքն՝ ինքը նաև չի ուզում վտանգել իր ընտրության հարցը, որովհետև վստահ չէ՝ ինչ ձևով կընթանա այդ պատերազմը, և բերեց ապրիլ: Եվ ցավոք սրտի, ամերիկյան եզրակացությունը, որ հնարավոր է մայիս-հունիս ամիսներին պատերազմի վերսկսում, ես էլ եմ կիսում»: