Search
Close this search box.

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց Վագիֆ Խաչատրյանի բողոքը

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ դատարանի որոշումը բողոքարկելու վերաբերյալ միջնորդությունը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նոյեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական դատարանը Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։

Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։

Please enter a valid URL