Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսրայելը սպառնացել է Թուրքիային, թե կճանաչի հայոց ցեղասպանությունը, եթե Թուրքիան շարունակի հակահրեական հայտարարություններ հնչեցնել։
Համաշխարհային անբարոյականությունը չափ ու սահմաններ չի ճանաչում։ Մարդկային ողբերգությունները օգտագործում են սեփական շահերի և խարդավանքների համար։
Իրականում դա աշխարհի օրենքն է։ Մենք էլ կարող ենք ուրիշներին օգտագործել մեր նպատակների համար, ոչ թե շարունակ օգտագործվել ու նստել կոտրած տաշտակի առաջ»։