Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Ձնահյուսի տակ մնացած զինծառայողը Այնթապից էր, երաժիշտ էր. դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել

Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթապ գյուղից էր, դժբախտ դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Այնթապի վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը:

«Բենիամինը արդեն զորացրվում էր, նրա զորացրման օրն է դեպքը եղել, ասել են սարից իջի, որ գնաս տուն, մնացել է ձյան տակ, այլ մանրամասներ էլ չեն ասում, որ իմանանք՝ ոնց է եղել: Շատ լավ երեխա էր, երաժիշտ էր, դհոլ էր նվագում, երգում էր, այսօր էլ պետք է զորացրվեր»,- լրատվամիջոցին պատմել է նա:

Բենիամինը տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր եւ եղբայր:

Հիշեցնենք` ավելի Վաղ ՀՀ ՆԳՆ փերկարար ծառայությունից հայտնել էին, որ հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։ Հունվարի 13-ին ՊՆ-ից հայտնել էին վատ եղանակային պայմանների պատճառով զինծառայողի հետ կապը կորելու մասին:

Please enter a valid URL