Search
Close this search box.

Ինչու է Լեոնիդ Ագուտինը լքել Ռուսաստանը

Երգիչ Լեոնիդ Ագուտինը լքել է Ռուսաստանը «Տարվա երգ» փառատոնում տեղի ունեցած սկանդալից հետո։ Այս մասին  հայտնում է ctnews.ru պորտալը։ Տեղեկությունների համաձայն, Ագուտինը Ռուսաստանից մեկնել է ԱՄԷ։ Նախատեսվում է նրա հյուրախաղերն այս երկրում։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, անցած տարեվերջին Լեոնիդ Ագուտինը «Տարվա երգ» փառատոնի ընթացքում հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ Լրատվամիջոցները գրել էին, որ երգիչն իբր հրաժարվել է բեմ դուրս գալ Յարոսլավ Դրոնովի հետ, որը հայտնի է SHAMAN մականունով։

Ավելի ուշ Լեոնիդ Ագուտինը հերքել էր այդ լուրերը։ Նրա խոսքով, ինքը Դրոնովի հետ նույն բեմում ելույթ չի ունեցել միայն այն պատճառով, որ արտիստները տարբեր օրերին են մասնակցել ծրագրի ձայնագրմանը։

Please enter a valid URL