Գիշերն անհայտ անձն ավելի քան 15 անգամ կրակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանի կնոջ Քասախի տան վրա, որտեղ փաստացի ապրում է նաեւ Ասիլյանը: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են անձնական հողի վրա:
Ոմն Ուջանցի Հարութ անունով մի երիտասարդ անձնական կապի մեջ է եղել Ասիլյանի՝ արտասահմանում գտնվող քենու հետ: Զերծ մնալով անձնական դաշտ մտնելուց՝ նշենք միայն, որ գիշերը Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել եւ ձերբակալել են հիշյալ Ուջանցի Հարութին: Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ՆԳՆ լրատվականից հաստատեցին տեղեկությունը: