Search
Close this search box.

Ինչ պայմաններում կարող էր զինծառայողը մոլորվել. Hraparak

Hraparak.am-ը գրում է. ՀՀ ՊՆ-ն այսօր հաղորդագրություն տարածեց այն մասին, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: 

«Հրապարակին» հասած տեղեկություններով, զինծառայողը ամենայն հավանականությամբ ժամկետային է, նրան սկսել են փնտրել դեռևս կեսօրից։ Վերջինս ծառայում է Գորիսի զորամասում, այս հատվածի ամենամեծ զորամասերից մեկում: Սյունիքի դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող մեր աղբյուրն ասաց, որ զինվորներին հանել են ճանապարհը ձյունից մաքրելու և սաստիկ բքի պատճառով է հվանաբար մոլորվել զինծառայողը: Հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է, որ վերջինիս առևանգած լինեն ադրբեջանցիները: Մեր զրուցակիցը ոչինչ չբացառեց, սակայն նշեց, որ ամենահավանական վարկածը բքի պատճառով մոլորված լինելն է:

Կապ հաստատեցինք նաև ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ, ով ասաց, որ այս պահին էլ որոնողական աշխատանքները շարունակվում են։

Please enter a valid URL