Search
Close this search box.

Բանկի տերը 254 միլիոն դրամ է նվիրում Երեւանին, Երեւանն էլ նրան է նվիրում Օղակաձեւ զբոսայգում մեծ թենիսի Արարատ ակումբի կորտերը

Բանկի տերը 254 միլիոն դրամ է նվիրում Երեւանին, մի քանի ամիս անց պարզվում է, որ Երեւանն էլ նրան է նվիրում Օղակաձեւ զբոսայգում մեծ թենիսի Արարատ ակումբի կորտերը:

Եթե խոսենք Օղակաձեւ զբոսայգու մասին, ապա այն իրապես զբոսայյգի դարձնելու ճանապարհին կորտերը թերեւս ամենավերջինն են, որ կարող են «պատահել»: Մյուս կողմից, կորտերը թերեւս առաջինն են, որ կարող են հարիր լինել քաղաքային զբոսայգու միջավայրի, կամ, եթե օգտագործենք մոդայիկ բառը՝ լինել զբոսայգու հետ «օրգանիկ», թե ֆունկցիոնալ, թե էսթետիկ իմաստով:
Բայց, բուն խնդիրն այստեղ նաեւ այլ է՝ Հայաստանում «բանկիշխանության» հաստատման միտումը, որի դրսեւորումները հախաճակիացել են ամենատարբեր ուղղություններով:

Ընդգծեմ, բանկային համակարգի դեմ ոչ միայն չունեմ ոչինչ, այլ համարում եմ, որ այդ համակարգը տնտեսության կարեւոր բաղադրիչներից մեկն է, բայց, երբ այն դառնում է դե ֆակտո իշխանության բաղադրիչ, վտանգավոր է դառնում թե տնտեսության, թե պետության համար ընդհանրապես:

Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL