Search
Close this search box.

«Հրապարակ». «Ինձ ազատել են, որովհետև պայքարում էի կոռուպցիոն համակարգի դեմ»․ Դավիթ Խիթարյան

«Հրապարակ» թերթը գրում է. 2023-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ռեկտոր Դավիթ Խիթարյանն անսպասելիորեն ազատվեց աշխատանքից: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ իշխանությունը փորձում է ռեկտորին ազատել աշխատանքից: Նախորդ անգամ 2023-ի սեպտեմբերին էին դադարեցրել նրա լիազորությունները` Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի պատճառով, սակայն որոշ ժամանակ անց դատարանը վերականգնել էր ռեկտորի լիազորությունները: «Հրապարակ»-ը զրուցել է Դավիթ Խիթարյանի հետ` պարզելու, թե ո՞րն է պաշտոնանկության պատճառը:

— Ինչո՞ւ է բուհի հոգաբարձուների խորհուրդը որոշել հեռացնել Ձեզ ռեկտորի պաշտոնից: Ո՞րն է պատճառը:

— Պատճառն այն է, որ պայքարում էի կոռուպցիոն համակարգի դեմ: Գործիքակազմերն ու ամեն բան այնպես էին դրված, որ քննությունների 60 տոկոսը ծածկագրված էին` փակ եւ գաղտնի: Կային մարդիկ, որոնց դա, փաստորեն, ձեռք չէր տալիս, քանի որ եթե փոփոխություններ լինեին, պետք է նրանք ուղղակի զուտ աշխատավարձով աշխատեին, իսկ իրենք երեւի սովոր էին երկար տարիներ կոռուպցիոն համակարգով… բայց վատն այն է, որ իրենց հովանավոր կանգնեցին հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանը եւ նույն խորհրդի անդամ Գոհար Մամիկոնյանը:

— Դատարա՞ն եք դիմելու` վերականգնվելու հարցով:

— Շուտով: Դեռ ժամանակ ունենք: Այդ փուլի մեջ ենք: Նախորդ տարվա սեպտեմբերին իմ լիազորությունները կասեցվել էին` քրեական գործի շրջանակներում, սակայն այդ գործը, իմ կարծիքով, էլի կազմակերպված էր այս ուժերի կողմից, բայց դատարանի որոշմամբ ես կարողացա իմ լիազորությունները վերականգնել:

Մանրամասները՝ թերթի համարում։

Please enter a valid URL