«Փաստ» օրաթերթը գրում է. «Քիչ չեն եղել դեպքերը, երբ Հայաստանում ինտերնետ հասանել իության խնդիրներ են ծագել՝ կապուղու՝ երկրից դուրս գտնվող հատվածներում վթարների պատճառով:
Ըստ այդմ, միշտ արդիական է այլընտրանքային կապուղիների հարցը: Եվ ահա, պարզվում է՝ Team Telecom Armenia-ն, որը ինտերնետի արտահանման տարանցիկ երկիր է դարձել Մերձավոր Արևելքի 5 երկրի համար, գործարկել է Հայաստանի համար ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին, որը կդիվերսիֆիկացնի երկիր մուտք գործող ենթակառուցվածքները՝ բարձրացնելով ինտերնետի անվտանգության մակարդակը։ Ավելի քան 1 Տբ/վ թողունակությամբ նոր կապուղին Հայաստանը Եվրոպայի ամենամեծ տվյալների փոխանակման կենտրոնին՝ Ֆրանկֆուրտին է կապելու Վրաստանով և Ռուսաստանով՝ այլընտրանքային դառնալով արդեն գործող Վրաստան-Սոֆիա կապուղուն, որն անցնում է Սև ծովի հատակով:
«Վերջին երկու տարվա ընթացքում մենք զգալիորեն բարելավել ենք Հայաստանում գործող մագիստրալ ենթակառուցվածքները` նվազագույնի հասցնելով վթարների քանակը, սակայն երկրից դուրս դրանք, միևնույնն է, մնում են անվերահսկելի: Շահագործելով նոր կապուղիներ՝ մենք կանխում ենք միջազգային վթարների դեպքում ինտերնետ հասանելիության խնդիրը և ունենում ռեզերվային ևս մեկ ուղի` բարձրացնելով ինտերնետի հուսալիության ու տեղեկատվական անվտանգության մակարդակը»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում