Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը․
Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում: Հավանաբար խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրում եմ նշված խնդրի վրա և պահանջում արդյունավետ քննություն:
Այս գրառումից հետո Կոչուբաևը հետևյալ գրառումն է արել․
Ստեփանավանի քպական քաղաքապետը հայտնել է, որ ինքը առնչություն չունի դեպքի հետ:
Գագիկ Կարապետյանը իր հեռախոսով ձայնագրել է իր և քաղաքապետի միջև տեղի ունեցած խոսակցությունը, հետևաբար առաջիկայում հանրությունը կտեղեկանա ով է ճիշտ, ով՝ սխալ:
Շտապ օգնության բրիգադը արձանագրել է, որ Գագիկ Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց քաղաքի կամրջի տարածքից, որով փորձ է կատարվել շեղել իրականությունը, ձայնագրության առկայության պայմաններում շտապ օգնության աշխատակիցները նախապես չխոստացված պարտակման համար ևս ենթարկվելու են քրեական պատասխանատվության:
Գագիկ Կարապետյանի լիարժեք ապաքինումից հետո կհրավիրենք մամլո ասուլիս, որտեղ կհրապարակվի սկանդալային ձայնագրությունը: Իսկ մինչ այդ ստեք ինչքան կարող ե