Մեծ է հավանականությունը, որ ԵՊՀ-ն տեղափոխվի … Ամուլսար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Կրեն Հեքիմյանը․
Ուրեմն, այսօր ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ հետաքրքրված «Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավարի հետ ստորագրել է «մտադրությունների հուշագիր»:
Նախ` սա նոնսենս է, քանզի այսրոպեականն իր պաշտոնավարման ողջ ընթացքում ում «բռնում» հետը «համագործակցության հուշագիր» էր ստորագրում, իսկ այժմ` «մտադրություն»:
Թե ինչ «մտադրություններ» ունեն այսրոպեականն ու «Լիդիանն» անհայտ է, սակայն ենթադրելի:
Խորն ու հեռանկարային մարդ է այսրոպեական Հ.Հ-ն: Վերջինս փորձում է իր տեղն ամրապնդել «հեռանկարային» Հայաստանում, կներեք, խաչմերուկում: Սակայն, կարևոր հանգամանք այսրոպեական Հ.Հ-ն հաշվի չի առել` հայկական «խաչմերուկում» հաստատվելու համար Ամուլսարից շատ ավելի բարձր լեռներ կան: Բացի դրանից` կարծում եմ, որ այսրոպեականի համար լավագույն լուծումը ոչ թե լեռներ բարձրանալն է, այլ ռուսական նավի հետևից գնալը: