Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ստեփանավանի քաղաքապետը փորձել է դшնшկով կտրել կnկnրդu. քшղшքшցին шհшզшնգում է. NewDay

Ստեփանավանի քաղաքապետը՝ Արմեն Գրիգորյանը, փորձել է դանակով կտրել կոկորդս։

Այս մասին NewDay.am-ին ահազանգեց քաղաքացի Գագիկ Կարապետյանը, ում խոսքրով՝ ինքն այժմ հիվանդանոցում է։

«Ես լուսնակարները կտրամադրեմ ձեզ, վնասվածքը ինձ հասցրել է վզիս շրջանում։ Գնացել էի տեղեկանք վերցնելու․ մի քանի օր առաջ ստենդավորվել էի, ասացին քաղաքապետը խորհրդակցության է, ասացի ՝ կսպասեմ, ասացին այսօր մի սպասի։ Դրանից խոսակցութուն առաջացավ, որից հետո հրավիրեցին քաղաքապետի մոտ, վիճեցինք, կոկորդիցս բռնեց ու խփեց կոկորդիս։ Իրենք մի քանի հոգով էին»։

Քաղաքացու խոսքով՝ իրեն հիվանդանոցում այցելել է ԱԱԾ Ստեփանավանի բաժնի պետը, ոստիկանապետը և իրավապահ համարկարգի մի խումբ աշխատակիցներ, ինքը հաղորդում է տվել։

«Ուզում եմ, որ մարդիկ իմանան՝ ինչ է կատարվում, խնդրում եմ լուսաբանեք, չգիտեմ՝ ասում են արդեն գործ է հարուցվել»։

NewDay.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել ոստիկանությունից։ ՆԳՆ-ից հայտնեցին, որ նշված քաղաքացին հաղորդում ներկայացրել է, հաղորդման հիման վրա կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քննչական կոմիտե։

NewDay.am-ը փորձեց կապ հաստատել նաև Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանի հետ, նա մեր զանգերն անպատասխան թողեց։

Իսկ Ստեփանավանի քաղաքապետարանից NewDay.am-ին ասացին,որ քաղաքապետը իր աշխատասենյակում աշխատում է, միջադեպ չի եղել, իրենք գիտեն՝ ով է ահազանգողը, վերջինս զրպարատում է։

Նշենք, որ մեզ ահազանգած քաղաքացին նաև լուսանկարներ է տրամադրել։

Please enter a valid URL