ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման նպատակով 2023թ. հիմնվել են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ-ում նոր ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություններ:
Կայացվել են որոշումներ բացել Հայաստանի Հանրապետության.
— դեսպանություն Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում,
— գրասենյակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում՝ Բելգիայում ՀՀ դեսպանության ներքո:
Նշյալ ներկայացուցչությունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան 2024 թվականին:
ՀՀ-ում նոր դիվանագիտական ներկայացուցչություններ են հիմնել.
— Կանադան,
— Բելգիայի Թագավորությունը,
— Կատարի Պետությունը:
Երևանում բացվել են GIZ հայաստանյան գրասենյակը և KFW ներկայացուցչությունը: