Search
Close this search box.

Լրիվ կանցնենք էլեկտրոնային դեղատոմսերի. քաղաքացին պետք է դեղատուն գնա անձնագրով. Առողջապահության նախարար

2023-ին միայն պետական կենգտրոնացված գնումներով դեղերն են ամբողջությամբ անցել էլեկտրոնային դեղատոմսերի, այս տարի գործընթացը կշարունակվի եւ տարվա ընթացքում ընդհանրապես թղթային դեղատոմսերի շրջանակից դուրս կգանք: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այստեղ քաղաքացու՝ էլեկտրոնային գործիքներին հասանելիության խնդիր չկա։ Բժիշկը էլեկտրոնային ձեւաչափով դուրս է գրում դեղատոմս, դեղատները միացած են համակարգին: Քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով մոտենում է դեղատանը, դեղատունը հասանելիությունը է ստանում էլեկտրոնային դեղատոմսին եւ բաց է թողնում դեղը: Այստեղ քաղաքացու հավելյալ գործողությունների կարիքը չկա: Դեղատները բոլորը միացել են համակարգին, գործարկված են բոլոր մեխանիզմները: Մենք հիմա էլ արդեն փորձարարական ձեւով դուրս ենք գրում դեղատոմսերը: Մենք տարվա կեսից կանցնենք լրիվ էլեկտրոնային դեղատոմսերի»,-ասաց Ավանեսյանը:

Please enter a valid URL