Search
Close this search box.

Մոսկվային մտահոգում են Երևանում նեոնացիստական խմբավորումների երթերը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում ցավում են, որ ՀՀ իշխանություններն ու իրավապահ մարմինները պատշաճ ձևով չեն արձագանքել Երևանի կենտրոնում ազգայնամոլ երիտասարդների երթին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք խոր մտահոգությամբ ընդունեցինք ազգայնամոլների երթը, որը տեղի ունեցավ հունվարի 1–ին Երևանի կենտրոնում։ Մենք, իհարկե, զարմացած ենք, որ հայկական իրավապահ ուժերը ոչ մի կերպ չեն խոչընդոտել հավաքի մասնակիցներին, որոնք տեսախցիկների առաջ, լրատվամիջոցների ներկայությամբ անթաքույց ներկայացրել են իրենց կողմնորոշումը՝ ձեռքերը վեր պարզելով նացիստական ողջույնի ձևով»,– ասել է նա։

Զախարովան ընդգծել է` Ռուսաստանում համոզված են, որ անհրաժեշտ է արմատախիլ անել նացիզմի ցանկացած դրսևորում։
Նա հիշեցրել է, որ գրեթե 80 տարի առաջ ռուսներն ու հայերը, ինչպես նաև մյուս ժողովուրդների ներկայացուցիչները, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միասնաբար հաղթանակ տարան ֆաշիզմի դեմ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանը ՌԴ մյուս համախոհ երկրների հետ ամեն տարի ՄԱԿ–ի Գլխավոր ասա

«Մենք գիտենք Հայաստանում մեր բարեկամների, մեր եղբայրների այս սկզբունքային դիրքորոշման մասին։ Պատմական ճշմարտության պահպանումն իսկական գործիք է դարչնագույն ժանտախտի վերածնունդը կանխելու համար»,– նշել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ «դարչնագույն ժանտախտի» վերացման համար ուս ուսի պայքարել են Գեորգի Ժուկովը, Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, Իվան (Հովհաննես) Իսակովը և Հայաստանի ու Ռուսաստանի շատ այլ ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին զորավար Գարեգին Նժդեհի արձանի մոտ հավաքվել էին նրա կողմնակիցները, որոնք ելույթներից հետո վանկարկում էին. «Միշտ հայ»:

Please enter a valid URL