ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում առաջարկել է, որ պաշտոնական Երևանն ապացույցներ տրամադրի Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների վերաբերյալ:
«Կցանկանայինք որևէ փաստի ներկայացում, եթե կա գոնե որևէ փաստաթուղթ Երևանի կողմից հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպությունից, օրինակ՝ ՄԱԿ-ի կամ մեկ այլ կազմակերպության: Եթե կա որևէ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը ցույց կտա, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այս փաստաթղթի հղումները», — ասել է նա ճեպազրույցում: