Search
Close this search box.

«Երկուշաբթի օրվանից դպրոցներում կսկսվեն ֆիլտրման միջոցառումներ». նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով սուր շնչառական վարակներին՝ ասել է, որ ամենօրյա մոնիթորինգ են իրականացնում. այս տարվա ցուցանիշները համադրելի են նախորդ տարիների հետ. «Տվյալ սեզոնին բնորոշ որոշակի ակտիվացման շրջանում ենք գտնվում: Ի՞նչ միջոցառումներ ենք նախատեսում ու իրականացնում: Քանի որ դպրոցները վերաբացվել են, հսկում ենք բացակայությունների թիվը, որոնք այս պահին չեն գերազանցում 2 տոկոսը: Երկուշաբթի օրվանից դպրոցներում կսկսվեն ֆիլտրման միջոցառումներ՝ առավոտյան բուժքույրերը կզննեն երեխաներին, սիմպտոմներ գրանցելուն պես, երեխաներին կուղարկեն տուն: Պոլիկլինիկաներում նշանակվել են լրացուցիչ հերթափոխություններ՝ հիվանդանոցային օղակը շատ չծանրաբեռնելու համար»,- նշել է Ավանեսյանը:

Please enter a valid URL