Search
Close this search box.

ՖՈՏՈ. Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը բերման ենթարկվեց

Քիչ առաջ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Կոտայքի մարզի «Էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն է: Նրան ոստիկանները հայտնաբերել են Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին: Նրա մոտ այդ պահին եղել է նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը, և ենթադրվում է, որ հենց դրանով էլ նա կրակոց է արձակել:

Նշենք, որ գիշերը կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Արամուս բնակավայրում գտնվող ռեստորաններից մեկում, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 47-ամյա տղամարդ։
Ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Արմասուս գյուղում վիճաբանություն է տեղի ունենում, իսկ կես ժամ անց Աբովյանի բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հիվանդանոց է տեղափոխվել 1977 թվականին ծնված մի տղամարդ:

Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ միջադեպի մասնակիցներից է նաև ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Please enter a valid URL