Search
Close this search box.

«Լավ լուր՝ վարորդների համար». Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «roadpolice.am կայքով տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին ծանուցվելու դեպքում տուգանքը կվճարեք 20 տոկոս ավելի քիչ։

15-օրյա ժամկետում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգնաքները վճարելու դեպքում կվճարեք տուգանքի միայն 70 տոկոսը։ Եթե որոշումը հանձնվել է, ծանուցվել է roadpolice.am կայքով, ապա կօգտվեք նաև 20 տոկոսի արտոնությունից։

Այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում է կատարված՝ օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետում։
Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, կառավարության որոշումները դրա վառ ապացույցն են։ Մեզ համար առաջնայինը վարորդների օրինապահությունն է և ոչ թե նրանց տուգանելը»:

Please enter a valid URL