Հայկական սև ուրբաթը, ֆեյսբուքյան իր էջում այսպես է արձագանքել ակտիվիստ Արթուր Չախոյանը, որի գրառման տակ օգտատերերից մեկը մեկնաբանել է. «Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և ցնցուղի նախարարություն»:
Հիշեցնենք՝ Արագած համայնքի դպրոցում Փաշինյանը քանդեց ցնցուղը և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պարզելու համար, թե ինչ արժե ցնցուղը, և ինչ գումար է նախատեսված ըստ պայմանագրի:
Հետո պարզվեց, որ Արմավիրի դպրոցի մարզադահլիճի ցնցուղ-ծորակ խառնիչը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72 000 դրամ: