Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խnւլիգանություն և կրшկոցներ՝ Քաջազնունու փողոցում

ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը. «Հունվարի 6-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի Քաջազնունու փողոցում կատարված խուլիգնության և կրակոցների մասին ստանալով տեղեկություն` շտապ դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները: Նրանց միացան նաև մայրաքաղաքի պարեկներ ու հատուկ նշանակության գումարտակի ծառայողներ:

Ըստ տեղեկության` օֆիսային տարածքում 5-6 հոգի վիճաբանել էին, հայհոյել, խաթարել քաղաքացիների անդորրը, իսկ նրանցից մեկն էլ մոտը եղած ատրճանակով մի քանի անգամ կրակել էր օդ:
Ժամը 23.30-ին, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք կրելու կասկածանքով, հենց Քաջազնունու փողոցում ձերբակալվեցին և ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեցին 44, 35, 22, 46 և 18 տարեկան տղամարդիկ, որոնցից առաջինը, ըստ տեղեկության, կրակողն էր:
Պարզվեց, որ նրանց միջև ոչ մի վեճ էլ չի ծագել. պարզապես գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` տղամարդիկ մայրաքաղաքի կենտրոնում սկսել էին բարձր հայհոյել ու կրակել:
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ատրճանակը հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Please enter a valid URL