«Իրավիճակներ են լինում, երբ ինչ-որ դեպքեր են տեղի ունենում, այդ թվում զինծառայության ընթացքում, հետո հետաքննությունով գնում ենք ու պարզում, որ դա ծառայության հետ կապ չունի, կապ ունի խաղադրույքների, պարտքերի և այլնի հետ: Այո՛, նաև էդ պրոբլեմի հետևից գնալով ա, որ եկել-հասել ենք էստեղ»,- «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը՝ արձագանքելով Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի առաջարկին՝ վերաբերող զինծառայողների մասնակցության սահմանափակմանը: