Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է, որ մի շարք երկրներ մեղադրում են Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու մտադրության մեջ։
«Ես արդեն խոսել եմ այս մասին, նորից ուզում եմ միանգամայն անկեղծ ասել, որ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։ Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ մեր նախկին քաղաքը, որի իսկական անունը Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Մենք պետք է այնպիսի բարձունքներ ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը»,- ասել է նա։
«Արևմտյան իմ հյուրերից մեկը զրույցի ժամանակ ինձ ասաց, թե արբանյակ ունեք, արբանյակից կարելի է տեսնել: Ես պատասխանեցի, որ իմ ուղեկիցն իմ աչքերն են։ Ես պետք է իմ աչքերով տեսնեմ։ Արբանյակը սարք է, այն կարող է խափանվել, կամ կարող եք անջատել, այն ձեր ձեռքերում է»,- նշել է Ալիևը։