Search
Close this search box.

ՔՊ–ն կրկին վարչության նիստ է արել, վերջին 10 օրվա ընթացքում ՔՊ-ականների արդեն չորրորդ հավաքը․հայտնի է` ինչ են քննարկել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը դարձավ Ալավերդիի ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր»,– նշված է նաև հաղորդագրության մեջ։

Բացի այդ, մտքեր են փոխանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական դպրոցի աշխատանքների մեկնարկի ժամկետների և ձևաչափի մասին։

Նշենք, որ սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության` 2024 թ. արդեն 4–րդ նիստն է։

Please enter a valid URL