Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր պաշտոնաթող նախագահների թոշակը բարձրացնելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Ալիևի նոր հրամանագրով՝ երկրի նախագահի անհատական թոշակը 2018 թվականի մարտի 1-ից ավելացվելու է 150 մանաթով՝ դառնալով 1450 մանաթ (շուրջ 850 ԱՄՆ դոլար):