ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել՝ Վահե Գևորգյանին պաշտոնից ազատելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի
1-ին մասով՝ Վահե Գևորգյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է տեքստում:
Գևորգյանն արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2021թ․ սեպտեմբերի 7-ին: