Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Դատարանի Աջափնյակ-1 նստավայրում շարունակվում է Արցախը չհանձնողների դատական նիստը:
Հիշեցնեմ, խոսքն այն երիտասարդների մասին է, որոնք սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում մասնակցում էին հանրահավաքին և որոնց նկատմամբ ոստիկանությունը կիրառեց բիրտ ուժ:
Այդ գործով 11 մեղադրյալների շարքում է նաև կին քաղբանտարկյալ Տաթևիկ Վիրաբյանը»: