Ապարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ապարան համայնքում մեկնարկել է ձմեռային առաջին զորակոչը:
Զորակոչին ներկա էին Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանը, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Սուրեն Մեջլումյանը, ինչպես նաև մարզպետարանի, ՏԻՄ-ի, Ապարանի զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչները:
Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու բակում հոգևոր հայրեր Տեր Սարգիս քահանա Սարգսյանը և Տեր Հայկ քահանա Քոչարյանը օրհնության կարգ կատարեցին` բարի և անփորձանք ծառայություն մաղթելով նորակոչիկներին:
Խաղաղ ծառայություն ենք մաղթում մեր նորակոչիկներին: