ԱԺ պատպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի կարծում, որ բանակում վերջին մեկ օրում երկու մահվան դեպքերի համար նախարար Սուրեն Պապիկյանը պետք է պաշտոնանկ արվի:
«Դուք հարցրեցիք՝ պե՞տք է նախարարը պաշտոնանկ արվի, ես ասացի՝ ոչ»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է գտնել պատասխանատվություն կրող այն անձնավորությանը, որի պատճռով տեղի են ունեցել ինչ-որ դեպքեր:
Հարցին՝ այս դեպքում ինքն ո՞ւմ է համարում պատասխանատու, Քոչարյանն արձագանքեց. «Դա նախաքննությունից հետո պարզ կդառնա: Նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն է, եւ ինչու է տեղի ունեցել սպանություն, եթե դա սպանություն է: Այսինքն դա պետք է քննվի, որից հետո նոր պարզ կդառնան մեղավորները եւ դրանց շրջանակը, եւ մինչեւ ուր կարող է հասնել դա: Դուք միանգամից ուզում եք սենսացիոն պաշտոնանկություններ: Եթե այդպես գնանք, այսօր ոչ մի պաշտոնյա իր տեղում չպետք է լինի: Դրա համար ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում»:
Հիշեցմանը, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել՝ նշելով, որ բանակում մահվան դեպքերը չպետք է լինեն լրատվամիջոցներում վերնագրեր, պետք է կոնկրետ պատասխանատուներ լինեն, ինչու հիմա չենք տեսնում կոնկրետ պատասխանատուներ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Լավ էլ տեսնում եք, բայց դու երբ ուզում եք է՝ տեսնում եք,, երբ չեք ուզում՝ չեք տեսնում: Նայծ, թե այդ օրը ոնց եք արթնացել»: