Search
Close this search box.

Պետական խայտառակ կառավարման հետևանք է. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Թենիսի կորտերի քանդումը նախ և առաջ պետական խայտառակ կառավարման հետևանք է։
Քաղաքապետարանի անհայտ ծագման մի աշխատակից հայտնում է, որ անհայտ ծագման մի ընկերության հետ որոշել են, որ թենիսի կորտերը քանդելու են և պատրաստվում են ներկայացնել կառավարության հաստատմանը։

Նորմալ իշխանություն ունենալու պարագայում քաղաքը կունենար գլխավոր հատակագիծ, մաստեր-պլան, հետո այդ հատվածի վերակառուցման համար կհայտարարվեր մրցույթ, հետո մասնագիտական հանձնաժողովը, հանրությունը կարծիք կհայտնեին… Եվ էլի լիքը կարևոր գործընթացներ։
Բայց Հայաստանի ու Երևանի ճակատագիրը կախված է անձնական գերակա շահ հանդիսացող կախիչից։

Please enter a valid URL