Իմ գործընկերոջը հանգամանալից կերպով ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ ԼՂ հայության բռնի տեղահանությունից հետո, խաղաղության գործընթացը, այդ գործընթացի մանրամասները, խնդիրերը։
Այս մասին ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ընդգծել եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին ու բարդություններին, դանդաղեցումներին ու ապակառուցողականությանը, ՀՀ-ն վճռական է և հաստատակամ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները։
Մենք հավատում ենք, որ երկուսեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում, շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում»,- ասաց Արարատ Միրզոյանը։