Զինված տղամարդիկ ներխուժել են Էկվադորական TC Televisión հեռուստաընկերության ստուդիա եւ պատանդ վերցրել ուղիղ եթերում աշխատող մեկնաբաններին։ Այդ մասին հայտնում է El Universo թերթը:
Ուղիղ հեռարձակման կադրերում, որոնք հրապարակել է պարբերականը, երևում է, որ դիմակավորված վեց անձինք զենքերն ուղղում են հատակին պառկած հեռուստաալիքի աշխատակիցների վրա։
Երկուշաբթի օրը երկրի նախագահ Դանիել Նոբոան հայտարարել է Էկվադորում արտակարգ դրություն և պարետային ժամ մտցնելու մասին՝ հայտնի նարկոբարոնի փախուստից հետո բանտերում կարգուկանոնը վերականգնելու համար։
Ավելի վաղ մի քանի քրեակատարողական հիմնարկներում անկարգություններ էին տեղի ունեցել։