Search
Close this search box.

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Սյունիքում է

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Գոտչմանին, կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության նոր ղեկավար Ժելկո Լեժայային, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական ԿԽ ընկերության մարզային ներկայացուցիչների․

«Քննարկեցինք անցած տարվա ընթացքում Սյունիքում ԿԽՄԿ-ի կողմից կատարված աշխատանքի արդյունքները, ինչպես նաև խոսեցինք ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզում ընդունելու գործընթացում կազմակերպության ցուցաբերած աջակցության մասին։
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները պատմեցին նաև Սյունիքում 2024-ի համար արդեն հաստատված ծրագրերի մասին, որոնք ուղղված կլինեն թե՛ տեղահանված անձանց աջակցությանը, թե՛ նրանց տնտեսական զարգացման ու ինտեգրման նախաձեռնություններին, թե՛ Սյունիքում նրանց հյուրընկալած բնակավայրերի համաչափ զարգացմանը»։

Կշարունակվի նաև կազմակերպության մանդատի ներքո իրականացվող մարդասիրական առաքելությունը՝ առաջին օգնության դասընթացներ, հոգեբանական աջակցություն, ընտանեկան կապերի վերականգնում և այլն։

Please enter a valid URL