ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հունվարի 5-ին «Հրազդան» ԲԿ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժին ստացված ահազանգի փաստով, հայտնում է Գ. Շամշյանը։ Այդ օրը՝ ժամը 14։50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտ, որտեղ հայտնաբերել են գետնին ընկած տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Տ-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ճոպանողու ավտոկայանատեղիում հանկարծամահ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։