«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կադրային փնտրտուքների մեջ է՝ ումով փոխարինել Լոռվա, Արմավիրի նախկին մարզպետներին, որոնց ազատեց տարեսկզբին՝ ցնցուղի եւ կախիչների հայտնի պատմություններից հետո։ ՔՊ-ում առայժմ տարբերակներ են քննարկվում, բայց որեւէ թեկնածուի վերաբերյալ վարչությունը դեռ որոշում չունի։
Արմավիրի մարզպետի հավակնորդների թվում շրջանառվում են Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի եւ ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի անունները։ Վերջինս 2012-2014 թթ․ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի պաշտոնը։
Տեղեկություններ կան, որ Փաշինյանը մտադիր է ուժային կառույցներում աշխատած անձանց գործուղել մարզեր, քանի որ առջեւում ընտրական գործընթացներ են, եւ կարիք կա ուժային մեթոդներով մարզերը բռի մեջ հավաքել։ Թեպետ ՔՊ-ում չեն բացառում Դավիթ Խուդաթյանի նշանակումը եւս, Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից եւ իր վերաբերմունքը չի թաքցնում։
Առավել բարդ է Լոռվա մարզպետի հարցը, ՔՊ-ում սարսափով են քննարկում, որ մարզպետ կարող է նշանակվել Արեն Մկրտչյանը կամ Արփի Դավոյանը, ովքեր թերեւս հենց իրենք են նման լուրեր տարածում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում